Տիգրան
Տիգրան
Ծրագրաւորող, արտադրող, սպառող, կինոման։

Յանդեքս տաքսի

Յանդեքս տաքսի

Արդէն մեկ տարուց աւել է, ինչ Հայաստանում գործում է «Յանդեքս Տաքսի» ծառայութիւնը։ Գործունէութեան սկզբնական շրջանում բաւական գոհ էի բջջային յաւելուածից եւ գնային պայմաններից, սակայն ժամանակի ընթացքում աբողջովին հիասթափուեցի։

Հիասթափութեանս պատճառները հետեւեալն են՝

  • վարորդները յաճախ ուղեւորներին խնդրում են չեղարկել պատուէրը եւ ծառայութիւնն իրականացնել Յանդեքսից անկախ,
  • անկանխիկ վճարումներ չեն ընդունում, պատճառաբանելով, թե կազմակերպութիւնը ժամանակին չի վճարում իրենց․ գուցէ փորձում են կանխիկ ստանալ թէյավճարի ակնկալիքով,
  • վարորդները նշում են, թե հասել են, սակայն չեն հասել կամ գնացել են ուրիշ հասցէով։ Հիմնականում պատճառաբանում են, թե ծրագիրը վատ է աշխատում, ինչն այնքան էլ արժանահաւատ չէ։

Այս կէտերը խօսում են Յանդեքս տաքսի ծառայութիւնում աշխատող վարորդների որակի եւ պրոֆեսիոնալիզմի մասին։ Այլեւս չեմ օգտուում տուեալ ծառայութիւնից եւ ջնջել եմ յաւելուածը․ յուսով եմ՝ մօտ ապագայում կը վերանայեն իրենց վարորդների ցանկը եւ կը բարելաւեն ծառայութիւնը։

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով